Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը

Առողջ նախաճաշ. 3 լավագույն առաջարկ

Առողջ նախաճաշ. 3 լավագույն առաջարկ

Եթե ուզում եք Ձեզ լավ զգալ ողջ օրվա ընթացքում, կարևոր է ճիշտ սկսել օրը: Դե իսկ օրը սկսել պետք է առողջ նախաճաշով: LN-ը  Ձեզ է առաջարկում առողջ նախաճաշի թոփ 3 բաղադրատոմս:

 

 Եթե շտապում եք աշխատանքի, Ձեզ պետք է արագ պատրաստվող մի բան: Այս դեպքում իդեալական է մրգերով կաթնաշոռը: Վերցրեք անյուղ կաթնաշոռ և դրա հետ խառնեք նախօրոք լվացած, մաքրած ու կտրատած մրգեր` ըստ Ձեր ճաշակի:

 

h

 

Եթե դուրս եք գալիս տնից և գիտեք, որ մոտ 4-5 ժամ չեք կարողանլու ժամանակ գտնել ուտելու համար, ապա Ձեզ պետք է հագեցնող նախաճաշ: Պատրաստեք ավոկադոյով աղցան: Վերցրեք մի քանի հասած ավոկադո և մեկ լավ եփած ձու և քերիչով անցկացրած պանիր: Ձուն ու ավոկադոն կտրատեք: Խառնեք բոլոր բաղադրիչները, և Ձեր օգտակար ու հագեցնող աղցանը պատրաստ է:

 

Եվ երրորդ տարբերակը բանջարեղենով կամ կանաչեղենով ձվածեղն է: Այն ևս շատ հագեցնող է եւ լի է սպիտակուցով ու Е վիտամինով: Վերցրեք մի քանի ձու և կանաչեղեն, չմոռանաք նաեւ այդ ամենին գումարել Ձեր թարմ երեւակայությունը:

Սկզբնաղբյուր. LADYNEWS.am
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ